ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածում`
1) վերնագիրը և 1-ին մասը «պահպանության,» բառից հետո լրացնել «հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,» բառերով.
2) 1-ին մասի «90-րդ» բառը փոխարինել «37-րդ» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձևավորելու համար |
բազային տուրքի 3.5-ապատիկի չափով |
|
բազային տուրքի 30-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար՝ մինչև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|