Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-329-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

        

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին

         

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

             

«Հոդված. 9.1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում գործառույթների իրականացումը պետական սահմանի անցման կետերում

     

1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև անձնագրային ռեժիմի պահպանման բնագավառում սույն օրենքով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության ծառայության մարմինները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթներն իրականացնելիս ազգային անվտանգության մարմիններն առաջնորդվում են սույն օրենքով, «Օտարերկրացիների մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:»:

           

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

               

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-329-Ն

                        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: