ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. | Լիազոր մարմնի լիազորությունները |
1. Լիազոր մարմինը հաստատում է՝
1) բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը.
2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը։
2. Լիազոր մարմինը իրականացնում է նաև այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը, ինչպես նաև բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: