Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-317-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

      

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

     

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) որակի՝ գերազանց, լավ, միջակ, անբավարար, վատ կարգավիճակների:»:

            

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հավասար, հուսալի, անընդհատ և հասանելի ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.»,

բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) անապահով սպառողներին և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար և հասանելի ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերում ընդգրկված անձանց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու հավասար հնարավորության ապահովումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19) ջրամատակարարմանը, ջրահեռացմանը (կեղտաջրերի մաքրմանը) ներկայացվող չափորոշիչների սահմանումը և ապահովումը։»։

          

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) քաղաքային և գյուղական բնակավայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումը.»,

բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

        

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովումն ու մատչելիությունը.»։

               

 Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում, Օրենքի հավելվածով շարադրվող աղյուսակում «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի» «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի իններորդ պարբերության «Հիմնախնդիրներ», «Կարճաժամկետ միջոցառումներ», «Միջնաժամկետ միջոցառումներ», «Երկարաժամկետ միջոցառումներ», «Ակնկալվող արդյունքները» սյունակներում «որակի ապահովման» բառերը փոխարինել «որակի» բառով:

                    

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

 

«Հոդված 26.1.

Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների պահանջները

              

1. Ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանները կազմում է արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմինը:

2. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները ներառում են հեղեղումների և ջրերի վնասակար այլ ներգործությունների ռիսկերի գնահատումն ու քարտեզները, սողանքային գոտիների քարտեզները, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հողերի ճահճացման և աղակալման ենթակա տարածքների նկարագրությունը, ջրերի վնասակար ներգործության կանխատեսումները, դրանց առաջացման պատճառները, ռիսկերի կառավարման մոտեցումներն ու միջոցառումները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

3. Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

         

 Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) անապահով սպառողների ու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում.

2) ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարման պլանները հաստատում է Կառավարությունը երեք տարվա ընթացքում:

        

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-317-Ն

               

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: