Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-321-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

  

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.4-րդ հոդվածում՝

1) 7-րդ կետի «ջրօգտագործման» բառը փոխարինել «մակերևութային ջրերի օգտագործման» բառերով, նույն կետը «ֆիզիկական անձանցից բազային տուրքի» բառերից հետո լրացնել «25-ապատիկի» բառով, իսկ նույն կետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 75-ապատիկի չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

             

 «7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`
          

 

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի
95-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից

բազային տուրքի
145-ապատիկի չափով

              

7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի
25-ապատիկի չափով

իրավաբանական անձանցից

բազային տուրքի
75-ապատիկի չափով»:

          

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

      

 «16) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար

տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

          

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար արդեն իսկ դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա։

                

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-321-Ն

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: