Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-312-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «համայնքի ղեկավար» և «համայնքի ղեկավարի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու)» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.

2) 1-ին մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.

3) 3-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով.

2) 1-ին մասը «Եթե» բառից հետո լրացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրված» բառերով.

3) 2-րդ մասի «Համայնքի» բառը փոխարինել «Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի» բառերով։

 

Հոդված 4 Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:».

2) 3-րդ մասը «Ավագանու լիազորությունները» բառերից առաջ լրացնել «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով» բառերով.

3) 6-րդ մասը «հետո՝ 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով։

 

Հոդված 5 Օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով։

 

Հոդված 6 Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «հետո` 10-րդ օրը» բառերից հետո լրացնել «, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը» բառերով։

 

Հոդված 7 Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «ավագանու» բառով։

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 20

Երևան
ՀՕ-312-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: