Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-291-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

     

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը «նշանակման» բառից հետո լրացնել «և դադարեցման» բառերով, իսկ «կարգը» բառից հետո՝ «, դրանց ներկայացվող պահանջները» բառերով։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

           

 «Հոդված 6.1. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները
     

1. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները նշանակվում են, և նշանակումը դադարեցնում է լիազոր մարմինը:

2. Առողջապահության ոլորտում ռեֆերենս նշանակված լաբորատորիան պետք է՝

1) լիազոր մարմնի հաստատած՝ որակի արտաքին գնահատման ծրագրերի շրջանակում իրականացնի հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կատարած հետազոտությունների վերահաստատում.

2) տարին առնվազն երկու անգամ մասնակցի ISO/IEC 17043-ով հավատարմագրված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչած կազմակերպությունների կողմից հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշի չափման ուղղությամբ իրականացվող լաբորատորիաների որակի արտաքին գնահատման ծրագրերին.

3) կատարի հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշի չափման ուղղությամբ լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների հաստատում կամ հերքում.

4) կիրառի էտալոնային և (կամ) էտալոնի հետ համեմատելի և հետևելի աշխատանքային ստանդարտ նմուշներ (չափանմուշներ).

5) իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Առողջապահության ոլորտում նշանակված ռեֆերենս լաբորատորիան իրավունք ունի՝

1) հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպելու և իրականացնելու որակի արտաքին գնահատումներ՝ կատարելով արդյունքների վերլուծություններ և ներկայացնելով բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Լաբորատորիաների որակի արտաքին գնահատման կարգը սահմանում է լիազոր մարմինը.

2) կազմակերպելու հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշի ուղղությամբ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատում՝ վերապատրաստումներ կազմակերպելու համար: Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատման կարգը սահմանում է լիազոր մարմինը.

3) հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին տրամադրելու մեթոդական-գործնական աջակցություն:

4. Նույն նմուշի մեկ հետազոտական ցուցանիշով ընթացիկ հետազոտությունը կարող է ռեֆերենսության կարգով վիճարկվել այդ հետազոտական ցուցանիշով ռեֆերենս նշանակված լաբորատորիաներից միայն մեկում` հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:

5. Ռեֆերենս լաբորատորիաները ռեֆերենս և ընթացիկ (առաջնային հետազոտության, ոչ ռեֆերենս հետազոտության) գործառույթների շրջանակներում կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

6. Ռեֆերենս լաբորատորիայի կողմից ռեֆերենս գործառույթների շրջանակներում տրված եզրակացությունը վերջնական է:

7. Ռեֆերենս լաբորատորիան չի կարող իրականացնել նույն նմուշի ընթացիկ և ռեֆերենս հետազոտություններ: Ռեֆերենս լաբորատորիայի իրականացրած ընթացիկ հետազոտությունը կարող է վիճարկվել:

8. Ռեֆերենս լաբորատորիաները կարող են ֆինանսավորվել պետական բյուջեի միջոցներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:»։

      

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

     

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հուլիսի 18

Երևան
ՀՕ-291-Ն

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: