Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «տվյալ պահին հաշմանդամություն ունեցող անձի հետ է և» բառերը փոխարինել «օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-19-րդ կետերով.

«16) կազմակերպություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն.

17) աջակցող միջոցների պետական հավաստագիր՝ որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ, որը հիմք է կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման համար.

18) փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը.

19) աջակցող միջոցի տրամադրման նվազագույն պահանջ՝ աջակցող միջոցների տրամադրման պայմաններին, երաշխիքային ժամկետներին, անվտանգությանը, տեխնիկական նկարագրին, աջակցող միջոց տրամադրող կազմակերպություններին ներկայացվող նվազագույն պահանջներ, ինչպես նաև այլ պահանջներ, որոնք սահմանվում են աջակցող միջոցի հանդեպ դրանք շահառուների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով.

«զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը,

է. աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը.»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով և հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման նվազագույն պահանջները.»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 4-րդ կետը «զարգացմանը» բառից հետո լրացնել «և այդ նպատակով անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված՝ անկախ կյանքի կենտրոնների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 29

Երևան
ՀՕ-262-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: