Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-223-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2022-31.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1197
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 22-ին

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձնահատկությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:

(1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով: Քրեական պատասխանատվությունից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև պարտապանների հետախուզման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 31.05.19 ՀՕ-51-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ., 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն:

(3-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 4. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`

1) հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը.

2) հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

3) քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը.

4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.

5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.

6) մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը.

7) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը.

7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների և տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը.

8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը.

9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը.

10) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը.

11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.

12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.

13) սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.

14) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.

15) ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձանց բարեվարքությունն ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.

16) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.

17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:

(4-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-293-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, 19.01.21 ՀՕ- 54-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 5. Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները

 

Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

1) օրինականության.

2) մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության.

3) գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության.

5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության:

 

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը:

2. Նշված նյութերը և փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը տրամադրելը մերժվում է, եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:

4. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:

(6-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 7. Հատուկ տեխնիկական միջոցները

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

3. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, դրանց ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

(7-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

 

1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննություն կատարելու իրավունք ունեն`

1) ոստիկանությունը.

1.1) ռազմական ոստիկանությունը.

1.2)

2) ազգային անվտանգության մարմինները.

3) հարկային մարմինները.

4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.

5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում.

6) հակակոռուպցիոն կոմիտեն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը:

3.1. Քրեական վարույթի ընթացքում կատարվող հետաքննության շրջանակներում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների հարաբերությունները վարույթն իրականացնող քննիչի, հսկող դատախազի և վերադաս դատախազի հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

(8-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, 09.06.22 ՀՕ-154-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-479-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը

(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-87-Ն)

 

1. Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-270-Ն)

4. Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:

(9-րդ հոդվածը խմբ. 08.04.09 ՀՕ-87-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-270-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

(9-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը:)

 

Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`

1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:

Ազգային անվտանգության մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն և ոստիկանությունը իրենց խնդիրները, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը, իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

2. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:

2.1. Քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը:

(10-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-96-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 11. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`

1) կատարել դատախազի, քննիչի` քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված՝ իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.

1.1) ստուգել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված անանուն հաղորդումը, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել.

1.2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողով փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները։

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ.

3) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին.

4) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների.

5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և դրանց արդյունքները, այդ թվում՝ տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

(11-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-100-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 19.01.21 ՀՕ-54-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման և վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`

1) պատգամավորների.

2) Կառավարության անդամների.

3) դատավորների.

4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության, քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների.

5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին:

(12-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-81-Ն, փոփ., լրաց. 13.06.18 ՀՕ-356-Ն)

 

Հոդված 13. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական և այլ պարգևատրումներ: Այդ պարգևատրումների գումարները հարկման և հայտարարագրման ենթակա չեն:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետևանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին և խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում և գնում.

6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում.

12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական գործարքների վերահսկում.

16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

2. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները:

2.2.

3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

6. Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տարածքներում:

7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

8. Սույն օրենքով առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառմանը վերաբերող կարգավորումները կիրառելի են նույնանուն գաղտնի քննչական գործողության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգավորում նախատեսված չէ:

(14-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-479-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ կմտնի ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)

 

Հոդված 15. Օպերատիվ հարցումը

 

Հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:

 

Հոդված 16. Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը

 

Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց և փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:

 

Հոդված 17. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը

 

Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի և այլ նշումների հավաքումն է (ստացումն է)` անհրաժեշտ համեմատություններ և ուսումնասիրություններ կատարելու համար:

 

Հոդված 18. Հսկիչ գնումը

 

Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման օրենսդրության և հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաև հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների իրական գների բացահայտման համար:

 

Հոդված 19. Վերահսկելի մատակարարումը և գնումը

 

1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:

2. Այն առարկաների, ապրանքների և արտադրանքի վերահսկելի մատակարարումը և գնումը, որոնց ազատ իրացումն արգելված է, կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է, իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

 

Հոդված 20. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը

 

1. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա իրերի և փաստաթղթերի զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

(20-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 21. Արտաքին դիտումը

 

1. Արտաքին դիտումը առանց բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է բաց տարածությունում կամ հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում՝ տեսաձայնագրման, տեսագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:

(21-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 22. Ներքին դիտումը

 

1. Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:

2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով:

(22-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

Հոդված 23. Անձի նույնացումը

 

Անձի նույնացումը օպերատիվ-հետախուզական նպատակներով նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի և քրեագիտական այլ հետքերի հիման վրա:

 

Հոդված 24. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը

 

1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց՝ տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց` էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ:

(24-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

Հոդված 25.

Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

1. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ` դրանց բովանդակության հետազոտումն է` դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:

(25-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

Հոդված 26. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է:

2. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են`

1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը.

2) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը, համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը (յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել հաղորդակցվողի ինքնությունը):

3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:

(26-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-270-Ն, 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 27. Օպերատիվ ներդրումը

 

Օպերատիվ ներդրումը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում:

 

Հոդված 28. Օպերատիվ փորձարարությունը

 

Օպերատիվ փորձարարությունը որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձությունների կատարման հնարավորության ստուգումն է` օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով:

 

Հոդված 29. Ֆինանսական գործարքների վերահսկումը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

1. Ֆինանսական գործարքների վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող` անձի ֆինանսական գործարքների գաղտնի դիտարկումն է:

2. Բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել սույն միջոցառման կատարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները:

(29-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 30. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

 

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:

2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ և 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսաձայնագրումն անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:

(30-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացվում է` Գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

2. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

3. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ և միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: (նախադասությունն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-90-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի հետ: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:

(31-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, փոփ. 08.04.09 ՀՕ-87-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-90-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

(31-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը)

 

Հոդված 32. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն) 

 

1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու նպատակով Գլխավոր վարչություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, և այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:

2. Այն դեպքերում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը,  Գլխավոր վարչությունը, սույն հոդվածով նախատեսված կարգով, ապահովում է այդ միջոցառման իրականացումը, սակայն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջնորդությամբ Գլխավոր վարչություն դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Գլխավոր վարչություն ներկայացնել դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`

1) սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Գլխավոր վարչություն ներկայացրած միջնորդությունների ընդհանուր թվաքանակը.

2) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, և հետագայում քաղվածքը չի ներկայացվել.

3) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, իսկ դատարանը հետագայում իր որոշմամբ չի թույլատրել նման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:

(32-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-270-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

(32-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը:)

 

Հոդված 33. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողությունը

 

Սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողություն է իրականացնում այդ միջոցառումներն անցկացնելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը, որը անձնական պատասխանատվություն է կրում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման օրինականության համար:

 

Հոդված 34. Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

 

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ դրանց ժամկետի երկարաձգման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով:

3. Եթե դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառման անցկացումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Եթե դատարանը թույլ չի տալիս շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

(34-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 35. Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

 

1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը պարտավոր է նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

(35-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հոդված 36. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշման հիմքերը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման որոշում կայացնելու հիմք են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ դատախազի գրավոր հանձնարարությունը, քննիչի` քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:

(36-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 37. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`

1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել.

2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.

3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.

4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա արդյունքում.

5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև վերահսկվող բանկային հաշվի (ավանդի) տվյալները, տվյալներ այն ֆինանսական գործարքների վերաբերյալ, որոնք պետք է վերահսկվեն, ինչպես նաև այն անձանց անհատական տվյալները, որոնց վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի հայտարարությունը:

6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ և լրացուցիչ այլ նյութեր:

7. Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ:

Հարցի քննարկումից հետո օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

8. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման, կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին 6 ժամվա ընթացքում տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա հետևանքով ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունների վրա, որոնք կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

(37-րդ հոդվածը փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող օգտագործվել և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-270-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 39. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետները

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող 2 ամսից ավելի լինել: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երկու ամիսը չգերազանցող ժամկետով:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը նույն անձի նկատմամբ նույն անձի կողմից տրված նույն հայտարարության հիման վրա կարող է իրականացվել միայն մեկ անգամ:

(39-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների ամրագրումը և օգտագործումը

(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները և ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև միջոցառման հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք): Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող պաշտոնատար անձի, միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները և պաշտոնները արձանագրության մեջ կարող են չնշվել, եթե դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները կամ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք:

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների, քրեական վարույթն իրականացնող կամ այլ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով՝ օրենքով իրենց վերապահված որոշակի լիազորության իրականացման համար:

3.1. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հետևյալ դեպքերում.

1) առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում.

2) ապօրինի գործունեություն իրականացնողի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ հայտնաբերելու դեպքերում.

3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում.

4) ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար օրենսգրքով սահմանված պահանջների խախտման` օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքերում.

5) արգելված գործունեության հայտնաբերման դեպքերում:

Սույն մասով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն մասում նշված դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում և գանձման է առաջադրում հարկային մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

4. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները վարում են օպերատիվ հաշվառման գործեր: Օպերատիվ հաշվառման գործերում կուտակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերի, դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների, տվյալների ստուգման, համակարգման, վերլուծության, ինչպես նաև ընդունվող որոշումների վերաբերյալ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերը:

Օպերատիվ հաշվառման գործերի ցանկը, գործերը վարելու, դրանցով անցնող անձանց հաշվառման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

(40-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-244-Ն, 07.12.11 ՀՕ-310-Ն, խմբ.19.12.12 ՀՕ-254-Ն, լրաց. 13.11.15 ՀՕ-125-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-293-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-51-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 41. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

 

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող և համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց մասին տեղեկությունների հրապարակումը թույլատրվում է միայն նրանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. նոյեմբերի 19

Երևան

ՀՕ-223-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան