Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-222-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

  

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով» բառերը փոխարինել «դատավարության կարգով քննվող գործով կամ քրեական դատավարության կարգով քննվող վարույթով» բառերով:

       

Հոդված 2. Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու» բառերը փոխարինել «հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով, իսկ «քրեական հետապնդման» բառերը՝ «նախաքննություն իրականացնող» բառերով:

      

Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասում «քրեական հետապնդման» բառերը փոխարինել «նախաքննություն իրականացնող» բառերով:

          

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

                                   

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

           

2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-222-Ն

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան