Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-236-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2022-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «քրեական գործ հարուցվելու» բառերը փոխարինել «քրեական հետապնդում հարուցվելու» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 136-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետում «գործի» բառը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «քրեական գործով» բառերը փոխարինել «քրեական վարույթով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 253-րդ հոդվածում «հանցագործությունների գործերով» բառերը փոխարինել «հանցագործությունների վերաբերյալ վարույթներով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 254-րդ հոդվածում «քրեական գործ է հարուցում» բառերը փոխարինել «քրեական վարույթ է նախաձեռնում», իսկ «քննչական գործողություններ» բառերը՝ «վարութային գործողություններ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 256-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործությունների գործերով» բառերը փոխարինել «հանցագործությունների վերաբերյալ վարույթներով» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 27

Երևան
ՀՕ-236-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: