Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (23.03.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 մարտի 2017 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 3-րդ կետին համապատասխան՝ Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Կարայան Խաժակ Համլետի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Բելառուսի Հանրապետությունից`

Կանաշ Իգոր Իգորի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Շիբկով Ալեքսանդր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր օպերատիվ վերլուծական կենտրոնի աշխատակից

Ղազախստանի Հանրապետությունից`

Բայգանին Սերիկ Ալպիսբայի՝

Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժախմետովա Ժանատ Զարուբեկի՝

Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար

Ղրղզստանի Հանրապետությունից`

Նուրլանով Էմիր Նուրլանի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի տեղեկատվական անվտանգության վարչության փորձագետ

Օմուրալիև Միրլան Ժումաբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից`

Կաչանով Օլեգ Յուրիի՝

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման նախագծերի դեպարտամենտի տնօրեն

 

բ) նշել հանձնաժողովի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Մինասյան Կարինե Աղասու՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) (հանձնաժողովի նախագահ)

Խոտկո Ալեքսանդր Նիկոլայի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Նիկողոսյան Նաիրա Ժորայի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Շալաբաև Կայսար Ունլասինի՝

Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության «էլեկտրոնային կառավարության» ներքին ուրվագծի նախագծերի վարչության ղեկավար

Ուսենբաև Ազամատ Ասանգուլի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն

 

գ) հանձնաժողովի կազմից հանել Վ.Վ. Կոզլովսկուն, Մ.Յու. Չաշինին, Ա.Ս. Արդաբաևին, Ա.Ա. Այտպերգենովին, Զ.Ա. Բեդելբաևին, Է.Տ. Մամիրկանովին և Ա.Վ. Չերնենկոյին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան