Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-81-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

            

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

   

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24‑ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով:»։

        

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի երկրորդ և երրորդ նախադասությունները հանել։

          

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

      

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. ապրիլի 12

Երևան
 ՀՕ-81-Ն

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: