Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (04.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.07.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

3 հուլիսի 2017 թվականի

թիվ 73

քաղ. Մոսկվա

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից`

Զյուզենկով Յուրի Միխայիլի՝

- Բելառուսի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսումների գլխավոր վարչության պետ.

Ղազախստանի Հանրապետությունից`

Ասաուտաև Բախտիյար Բերիկի՝

- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժունուսովա Դանա Բեյսենի՝

- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի վարչության անդամ

Կիստաուբաև Ռուսլան Սերիկբայի՝

- Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի վերլուծության, վիճակագրության և ռիսկերի կառավարման դեպարտամենտի վերլուծության և վիճակագրության վարչության ղեկավար

Օսպանովա Դիանա Դուլաթի՝

- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի փորձագետ.

Ռուսաստանի Դաշնությունից՝

Կամուշկինա Լիլիա Իվանի՝

- Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության պետական հատվածում բյուջետային մեթոդաբանության և ֆինանսական հաշվետվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ.

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Սաբելնիկովա Մարինա Անատոլիի՝

- Պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Սիվեց Սվետլանա Վիկտորի՝

- Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության պետական հատվածում բյուջետային մեթոդաբանության և ֆինանսական հաշվետվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ.

 

գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ռ.Պ. Բրոդովին, Ա.Մ. Կարիմովին, Է.Մ. Մամլինին, Ա.Ա. Սեյֆուլինային և Ա.Լ. Կևեշին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան