ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ և 47-րդուղղ. մասերով.
«Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝
առաջացնում է նախազգուշացում։
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»։
Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «և երեսունհինգերորդ» բառերը փոխարինել «երեսունհինգերորդ, քառասունվեցերորդ և քառասունյոթերորդուղղ.» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. մարտի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|