Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-311-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.07.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հուլիսի 15-ին

  

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «ստուգումների,» բառից հետո լրացնել «ստուգայցերի,» բառով:

  

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     

 «Հոդված 230. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

            

1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդուղղ., 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին, 152-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը:»:

        

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. օգոստոսի 4

Երևան
ՀՕ-311-Ն

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան