Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին

  

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով․

       

«Հոդված 61.1. Իրական շահառուները

            

1. Ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղը պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղի, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդի, ներդրումային ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։

          

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-257-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: