ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
21 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 187 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքն օպտիմալացնելու նպատակով` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 31-րդ կետում «Խորհրդի նիստերին ուսումնասիրվում են» բառերը փոխարինել «Խորհուրդն ուսումնասիրում է» բառերով.
բ) 38-րդ և 39-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38. Խորհրդի որոշումները ձևակերպվում են մեկ օրինակից (բացառությամբ տեսաժողովի ընթացքում և հեռակա քվեարկության միջոցով ընդունվող որոշումների) ձևաթղթերի վրա՝ Հանձնաժողովում ներքին փաստաթղթաշրջանառության կանոններով սահմանվող ձևով։
39. Խորհրդի որոշումները ստորագրվում են Խորհրդի անդամների կողմից` նիստի ընթացքում։».
գ) II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթաբաժնով՝
«7. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտերի ընդունում
451. Խորհրդի ակտը կարող է ընդունվել առանց նիստ անցկացնելու (օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկելու համար Խորհրդի անդամների համատեղ ներկայության)՝ հեռակա քվեարկության միջոցով։
452. Կոլեգիայի նախագահը կազմում է հարցերի ցանկը, որոնց մասով առաջարկվում է հեռակա քվեարկության միջոցով ընդունել Խորհրդի ակտերը (այսուհետ՝ հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկ) այն հարցերից, որոնց վերաբերյալ ակտերի նախագծերը հաստատվել են Կոլեգիայի կողմից։
453. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտեր ընդունելու դեպքում դրանք ձևակերպվում են Խորհրդի անդամների թվին համապատասխանող օրինակների թվով։
454. Հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օր առաջ (նշելով ամսաթիվը), Կոլեգիայի նախագահը հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկն ուղարկում է Խորհրդի նախագահին և Խորհրդի անդամներին՝ կից ներկայացնելով Խորհրդի ակտի նախագծի օրինակը և սույն կանոնակարգի 22-րդ կետին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի ու նյութերի հավաքակազմը։ Խորհրդի ակտի նախագծի՝ ուղարկվող բոլոր օրինակների, այդ թվում՝ հավելվածների, յուրաքանչյուր էջի դարձերեսը մակագրվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որը պատասխանատու է Հանձնաժողովի գործունեության կազմակերպական ապահովման համար։
455. Եթե մինչև հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու օրը Հանձնաժողովը Խորհրդի անդամներից առնվազն մեկի կողմից չի ստացել հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ընդգրկված հարցի վերաբերյալ Խորհրդի ակտի ստորագրված օրինակը, ապա այդպիսի ակտը համարվում է չընդունված։
456. Հեռակա քվեարկության ժամանակ Խորհրդի՝ կատարված փոփոխություններով (լրացումներով, վերապահումներով, պայմաններով և այլն) ակտի ստորագրումը չի թույլատրվում։ Եթե Հանձնաժողովն ստացել է Խորհրդի ակտի առնվազն մեկ ստորագրված օրինակ՝ դրանում կատարված փոփոխություններով (լրացումներով, վերապահումներով, պայմաններով և այլն), ապա այդպիսի ակտը համարվում է չընդունված:
Հեռակա քվեարկության համար նախատեսված ցանկում ընդգրկված հարցի վերաբերյալ Խորհրդի ակտի նախագծի հետ Խորհրդի անդամի անհամաձայնության դեպքում Խորհրդի անդամն առանց ստորագրելու վերադարձնում է Խորհրդի ակտի նախագիծը՝ կից ներկայացնելով իր դիտողությունները և առաջարկությունները։
457. Հեռակա քվեարկության միջոցով Խորհրդի ակտի ընդունման ամսաթիվը հեռակա քվեարկության արդյունքներն ամփոփելու ամսաթիվն է։
Այդպիսի ակտի ընդունման վայր է համարվում Հանձնաժողովի գտնվելու վայրը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
