Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-229-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

         

Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին

   

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 156.1-ին հոդվածի 1-ին մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «գերեզմանատան օգտագործման սխեմաներ չկազմելը կամ» բառերով, իսկ նույն մասի «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

              

Հոդված 2. Օրենսգրքի 156.1-ին հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման և շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:».

2) 3-րդ մասից հանել «անվճար կամ վճարովի հիմունքներով» բառերը.

3) 4-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

     

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով,» բառերը:

    

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «152-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «156.1-ին հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով,» բառերով:

    

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

     

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-229-Ն

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: