Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-236-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (10.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «Հիմնադիր ժողովն» բառերը փոխարինել «Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը (այսուհետ` հիմնադիր ժողով)» բառերով.

3) 5-րդ մասը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «դ» և «ե» կետերի «, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի դասերը» բառերը փոխարինել «և դասերը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.1» կետով.

«թ.1) Ընկերության բաժնետոմսերով դրանց սեփականատերերին տրամադրվող ձայների առավելագույն քանակը.»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «սեփականատերերի» բառից հետո հանել «կամ» բառը, իսկ նույն մասը «խորհրդի միաձայն որոշմամբ» բառերից հետո լրացնել «, եթե այդ իրավասությունը, սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վերապահված է խորհրդին» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 56-րդ հոդվածում, 65-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետում «տեսակի (դասի)» բառերը փոխարինել «տեսակի կամ դասի» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության «բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող» բառերը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունից հանել «փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևի» բառերը,

բ. առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

2) 2-րդ մասի՝

ա. առաջին պարբերության «տեսակին» բառը փոխարինել «դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակին» բառերով,

բ. երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «տեսակի» բառը փոխարինել «դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակի» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32. Ընկերության բաժնետոմսերը

 

1. Ընկերությունը կարող է թողարկել ոչ փաստաթղթային ձևի մեկ կամ մի քանի դասի հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Սույն օրենքի իմաստով բաժնետոմսերի միևնույն դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ` անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ ունեցող բաժնետոմսերը։

3. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան։

4. Բաժնետոմսն անբաժանելի է (ամբողջական բաժնետոմս), բացառությամբ կոտորակային բաժնետոմսեր առաջանալու՝ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

5. Կոտորակային բաժնետոմսով դրա սեփականատիրոջը տրամադրվում են համապատասխան դասի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան տեսակի բաժնետոմսերով տրամադրվող բոլոր իրավունքները՝ տվյալ բաժնետոմսի՝ իրեն պատկանող կոտորակին (մասին) համամասնորեն: Կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, եթե դրանց հանրագումարը կոտորակային թիվ է, ապա Ընկերության կանոնադրությունում տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը սահմանվում է կոտորակային թվով:

6. Միևնույն անձին միևնույն դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակի երկու կամ ավելի կոտորակային բաժնետոմսեր պատկանելու դեպքում այդ կոտորակային բաժնետոմսերը ձևավորում են ամբողջական կամ կոտորակային բաժնետոմս՝ դրանց հանրագումարին համապատասխան:

7. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի կամ դասի բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաև մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) յուրաքանչյուր բաժնետոմսով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը չի կարող գերազանցել 10 ձայնը։ Սույն սահմանափակումները վերաբերում են միևնույն տեսակի կամ դասի բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես և չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ:»:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «տեսակի» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ նաև դասի)» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «տեսակների» բառից հետո լրացնել «, իսկ առկայության դեպքում՝ նաև դասերի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «տեսակի» բառից հետո լրացնել «կամ դասի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերության «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) լրացուցիչ տեղաբաշխվող յուրաքանչյուր դասի (առկայության դեպքում) հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսերի քանակը` այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.».

2) 6-րդ մասի «կամ խորհուրդը» բառերը փոխարինել «, խորհուրդը կամ գործադիր մարմինը» բառերով, իսկ «նրան» բառը՝ «նրանց» բառով.

3) 7-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը։

 

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին պարբերության`

ա. առաջին նախադասությունը «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերով.

բ. երկրորդ նախադասությունից հանել «սույն» բառը, իսկ նույն նախադասությունը «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերով.

2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը «Ընկերության» բառից հետո լրացնել «որոշակի դասի» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող տվյալ դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:».

3) 3-րդ մասի առաջին պարբերությունը «սահմանում է խորհուրդը» բառերից հետո լրացնել «, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ Ընկերության ժողովին կամ գործադիր մարմնին» բառերով։

 

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «սեփականատերերի հետ» բառերից հետո լրացնել «, իսկ հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի առկայության դեպքում ամենաբարձր չափով շահութաբաժիններ ստանալու իրավունք վերապահող բաժնետոմսերի դասի սեփականատերերի հետ» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի վեցերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41. Ընկերության աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը

 

1. Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջև տեղաբաշխել (տրամադրել) Ընկերության բաժնետոմսեր կամ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ), որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել Ընկերության բաժնետոմսերով (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ): Սույն հոդվածի իմաստով աշխատակից է համարվում նաև Ընկերության ղեկավար պաշտոնատար անձը:

2. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Ընկերության ներքին իրավական ակտ է, որով առնվազն նախատեսվում են Ընկերության աշխատակցի կողմից Ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման և հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը։

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված և ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքով տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի, իսկ այդ բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը՝ Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 25 տոկոսը։

4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակիցների միջև տեղաբաշխված (տրամադրված) բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տնօրինման հնարավորությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով` սկսած տվյալ բաժնետիրոջը դրանց տեղաբաշխման (տրամադրման) օրվանից։

5. Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել։

6. Աշխատակցի հետ աշխատանքային կամ Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերի, Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները: Սույն մասով նախատեսված դեպքերում Ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

7. Աշխատակցի բաժնետոմսերն օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր օտարելիս բաց Ընկերությունը, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, և փակ Ընկերությունը՝ անկախ նշված սահմանափակումներից, նախապատվության իրավունք ունեն ձեռք բերելու աշխատակցի՝ օտարման ենթակա բաժնետոմսերը տվյալ բաժնետոմսերի շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

8. Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատիրոջ ժառանգները, եթե գործում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու տվյալ բաժնետոմսերի հետգնումը դրանց շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջելու դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից, և եթե այդպիսի փոխարկման հնարավորությունը համապատասխան տեսակի (իսկ առկայության դեպքում` նաև դասի)` աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ նախատեսված է եղել կանոնադրությամբ: Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել աշխատակիցների բաժնետոմսերը հետգնելու կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսված պարտավորությունները դադարեցնելու՝ Ընկերության պարտավորության այլ դեպքեր, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու պայմանները։

9. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար:

10. Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

11․ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը հաստատելու մասին, ինչպես նաև աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված (այդ թվում՝ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին) կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումներն ընդունում է ընդհանուր ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումների ընդունումը Ընկերության խորհրդին վերապահված լինելու դեպքում Ընկերության խորհուրդը դրանք ընդունում է խորհրդի անդամների ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

12. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:»:

 

Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության հիմնադրման մասին որոշմամբ կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Ընկերության պետական գրանցման պահից` երեք ամսվա ընթացքում: Եթե սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալի վճարումը լրիվ չի կատարվել, ապա չվճարված գումարին համապատասխանող բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները: Ընկերությունը պարտավոր է բաժնետոմսերը փոխանցվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարած բաժնետերերի համաձայնությամբ տեղաբաշխել այդ բաժնետոմսերը նրանց միջև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշում կայացնել այդ բաժնետոմսերը մարելու և կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Եթե Ընկերության պետական գրանցման համար սահմանված եռամսյա ժամկետում կանոնադրական կապիտալն առհասարակ չի վճարվում, ապա Ընկերությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում ընդունել որոշում լուծարման մասին։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, հիմնադիրները, պարտատերերը կամ լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջելու Ընկերության լուծարում` դատական կարգով:».

3) 4-րդ մասի առաջին պարբերությունը «անկախ գնահատողի կողմից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ դրանց դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը ժողովի միաձայն որոշմամբ սահմանված լինելու դեպքերի» բառերով.

4) 5-րդ մասը «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա Ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ: Նման դեպքերում արտահերթ ժողովում որոշում է կայացվում Ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում, գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհուրդը, իսկ Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմինը ներկայացրել է գրավոր եզրակացություն Ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմին:».

3) 4-րդ մասը «լուծարման» բառից հետո լրացնել «կամ գործունեությունը շարունակելու» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով տեղաբաշխում է աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսեր:»:

 

Հոդված 22. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը «սեփական բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի բաժնետոմսերի» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ կամ անվանատիրոջ վերաբերյալ գրառումը կատարվում է բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով: Ընկերության բաժնետերերի ռեեստրում այլ գրառումները, ինչպես նաև սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի վերաբերյալ գրառումները կատարվում են նաև Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ լիազորված անձի պահանջով: Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, և առկա չեն գրառումը չկատարելու` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հիմքեր, ապա գրառումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 24. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «բ» կետը «տեսակի» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ նաև դասի)» բառերով.

2) «գ» կետը «տեսակի» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ նաև դասի)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) համապատասխան դասի (առկայության դեպքում) բաժնետոմսերով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը.».

4) «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:»:

 

Հոդված 25. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «սույն» բառը, իսկ նույն պարբերությունը «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերով.

2) 2-րդ մասը «90 տոկոսից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացվում է ժողովի որոշմամբ» բառերով։

 

Հոդված 26. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «արժեքով» բառից հետո լրացնել «, եթե դրանց սեփականատերը Ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշման ընդունումից հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերությանը գրավոր չի ծանուցում իր կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին» բառերով:

 

Հոդված 27. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին հոդվածով.

 

«Հոդված 56.1. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը

 

1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում Ընկերության մյուս բաժնետերերին պատկանող քվեարկող բաժնետոմսերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող բաժնետոմսերի) հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ:

2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ.

2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գինը, որը չի կարող պակաս լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.

4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ ընտրած (նշանակած) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում).

5) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գումարը հատուկ բանկային հաշվին դեպոնացնելու մասին տեղեկություններ: Որպես դեպոնացված գումարի հասցեատեր պետք է նշվեն այն բաժնետերերը, որոնց բաժնետոմսերը ենթակա են հետգնման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին:

4. Բաժնետերերը, որոնց բաժնետոմսերի վերաբերյալ կայացվել է բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու մասին որոշում, իրավունք ունեն ժողովի որոշումը կայացվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, դիմելու դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի տրամադրման դիմաց առաջարկվող գինը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գումարը դեպոնացված լինելու դեպքում բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը հիմք է այդ բաժնետոմսերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումներ կատարելու համար՝ անկախ ժողովի որոշումը վիճարկելու հանգամանքից:

6. Բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը կայացվելու պահից բաժնետերերը իրավունք ունեն ստանալու պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից դեպոնացված գումարը:»։

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 56.2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը

 

1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների ոչ ավելի, քան 5 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը հետգնելու վերաբերյալ, եթե Ընկերությունում առկա է սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետեր:

2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ.

2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջից հետգնելու համար առաջարկվող գինը, որը չի կարող ավելի լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.

4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ ընտրած (նշանակած) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում):

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին:

4. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջն ստացած Ընկերությունն իրավունք ունի պահանջն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, դիմելու դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի հետգնման դիմաց առաջարկվող գինը, ընդ որում գնի վիճարկումը չի կասեցնում Ընկերության բաժնետոմսերի հետգնման գործընթացը:

5. Ընկերությունը պարտավոր է հետգնել պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետիրոջը մեկ տարվա ընթացքում: Եթե սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետերը հրաժարվում է կամ սույն հոդվածով սահմանված ժամկետում ձեռք չի բերում հետգնված բաժնետոմսերը, ապա ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին:»:

 

Հոդված 29. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով:

 

Հոդված 30. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված որոշումների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված բաժնետոմսերի հետգնման մասին այլ որոշումների ընդունման պահից` յոթնօրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է ծանուցել հետգնման իրավունք ունեցող բաժնետերերին` նրանց մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին: Հետգնման ենթակա բաժնետոմսերը երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է տվյալ բաժնետոմսերի հետգնման մասին ծանուցել այդ անձանց` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 31. Օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) երկրորդ պարբերության «Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերը փոխարինել «Ընկերության յուրաքանչյուր դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերով, իսկ «Ընկերության բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի» բառերը՝ «Ընկերության՝ տվյալ դասի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի» բառերով.

2) երրորդ պարբերությունը «Սույն կետով որոշվող» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով։

 

Հոդված 32. Օրենքի 60-րդ հոդվածում`

1) վերնագրի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին մասի «ա» և «բ» կետերի «25» թիվը փոխարինել «50» թվով։

 

Հոդված 33. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 61. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքումը

 

1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը ընդունում է ժողովը` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

2. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանվելու մասին:»։

 

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ VIII.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ VIII.1

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

Հոդված 61.1. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքները

 

1. Սույն գլխի իմաստով Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքներ են մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ չի գերազանցում Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը։

2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 61.2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը

 

1. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 25 տոկոսը, կայացնում է գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե այդ գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, կայացնում է խորհուրդը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, ապա այդ որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Այն դեպքում, երբ կանոնադրությամբ սահմանված է, որ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարքը կնքելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է միաձայն, խորհրդի՝ դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

4. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, սակայն այդ որոշումը խորհրդի կողմից չի ընդունվում, ապա խորհուրդը պարտավոր է այդ գործարքի կնքման վերաբերյալ որոշում կայացնելու հարցով գումարել արտահերթ ժողով։

5. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանվելու մասին:»։

 

Հոդված 35. Օրենքի 67-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 67. Ժողովի իրավասությունները

 

1. Ժողովի իրավասություններն են`

1) կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.

2) Ընկերության վերակազմակերպումը.

3) Ընկերության լուծարումը.

4) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.

5) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

6) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

7) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև Ընկերության կողմից ձեռք բերված կամ հետգնված բաժնետոմսերի մարման ճանապարհով կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.

8) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

9) Ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորումը, լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի նշանակումը.

10) Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

11) Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցերը ժողովին վերապահված լինելու դեպքում քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

12) Ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի հաստատումը.

13) Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Եթե սահմանված ժամկետում տարեկան ժողովը տեղի չի ունեցել, ապա արտահերթ ժողով կարող է հրավիրվել միայն Ընկերության լուծարման կամ սույն ենթակետում նշված հարցերը քննարկելու համար: Նշված հարցերով հրավիրված արտահերթ ժողովում այլ հարցեր քննարկվել չեն կարող, բացառությամբ սույն ենթակետում նշված հարցերով կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերի.

14) սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի նկատմամբ Ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

15) առանձին տեսակների կամ դասերի բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու կամ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին որոշումների ընդունումը.

16) ժողովի վարման կարգի հաստատումը.

17) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.

18) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիան), բաժանումը.

19) գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` սույն օրենքի 64-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

20) խոշոր գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

21) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը.

22) Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.

23) Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

24) Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց (խորհրդի նախագահի կամ անդամի, տնօրենի, գլխավոր տնօրենի կամ վարչության, տնօրինության անդամի) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

25) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը կամ դրանց մասնակցությունը.

26) օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը:

2. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 8-11-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ (բացառությամբ խորհրդի նախագահի կամ անդամի վարձատրության) և 25-րդ կետերով սահմանված՝ ժողովի իրավասությունները կարող են վերապահվել խորհրդին: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավասությունները կարող են վերապահվել խորհրդին, եթե դրանց իրականացումը բացառապես պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում Ընկերության գտնվելու վայրի փոփոխությամբ կամ, Ընկերության հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխություններ կատարելով, ինչպես նաև սույն օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դրույթներ սահմանելով, եթե սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված իրավասությունը վերապահված է խորհրդին։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված իրավասություններն Ընկերության կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին։

4. Ժողովն իրավունք չունի քննարկելու և որոշումներ ընդունելու այն հարցերի վերաբերյալ, որոնք օրենքի համաձայն և Ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ժողովի իրավասություն:»:

 

Հոդված 36. Օրենքի 68-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը`

ա. «Եթե» բառից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերով, իսկ «հաշվարկման ժամանակ նշված» բառերից հետո՝ «հասարակ (սովորական) կամ» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Քվեարկող կոտորակային բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված բաժնետոմսերով տրված յուրաքանչյուր ձայն հաշվառվում է տվյալ բաժնետոմսի կոտորակին (մասին) համամասնորեն:».

2) 3-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ժգ», «ժզ», «ժէ-ի» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 18-20-րդ, 22-րդ և 23-րդ կետերում» բառերով, իսկ «և» բառը՝ «կամ» բառով.

3) 4-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «զ» և «ժթ» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 20-րդ կետերում» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 18-րդ կետերով սահմանված հարցերով որոշումները, ինչպես նաև Ընկերության կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումները, որոնցով Ընկերությունում ստեղծվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի նոր դասեր, կամ փոփոխվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի դասերի պայմանները, ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պայմանների փոփոխության հանգեցնող որոշումները, որոնցով սահմանափակվում են այդ բաժնետոմսերով հատկացվող իրավունքները, կարող են ընդունվել, երբ դրանց կողմ են քվեարկել համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի առնվազն 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։».

5) 7-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով» բառերով.

6) 8-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով» բառերով։

 

Հոդված 37. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնակցել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին» բառերը փոխարինել «մասնակցել են Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի կեսից ավելիին տիրապետող բաժնետերերը» բառերով:

 

Հոդված 38. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետը «իրենց պատկանող բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «դասին,» բառով.

2) 1-ին մասի «բ» կետը «Ընկերության» բառից առաջ լրացնել «սույն օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում» բառերով, իսկ «իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո՝ «դասին,» բառով.

3) 5-րդ մասից հանել «որպես սեփականատեր» բառերը, իսկ նույն մասի «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի» բառերով։

 

Հոդված 39. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում» բառերը փոխարինել «տիրապետում է (են) Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 2 տոկոսին» բառերով.

2) 2-րդ մասի «բաժնետոմսերի քանակը» բառերը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը» բառերով.

3) 3-րդ մասի «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով.

4) 4-րդ մասի «բ» կետի «տնօրինում Ընկերության» բառերը փոխարինել «տիրապետում Ընկերության՝» բառերով, իսկ նույն մասը «քանակի քվեարկող բաժնետոմսերին» բառերից հետո լրացնել «կամ ձայների քանակին» բառերով:

 

Հոդված 40. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) «Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով.

2) 3-րդ մասի «նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի» բառը փոխարինել «նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով.

3) 4-րդ մասի երկրորդ պարբերության «բ» կետի «տնօրինում» բառը փոխարինել «տիրապետում» բառով, իսկ «քանակի քվեարկող բաժնետոմսերը» բառերը՝ «քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակին» բառերով:

 

Հոդված 41. Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը «(գլխավոր տնօրենը)» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում,» բառերով:

 

Հոդված 42. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերության «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով:

 

Հոդված 43. Օրենքի 78-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «կիրառելիս» բառից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերով:

 

Հոդված 44. Օրենքի 83-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին պարբերությունից հանել «բացառիկ» բառը,

բ. երրորդ պարբերության «1-ին կետի «բ-դ» ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 2-4-րդ կետերով» բառերով.

2) 3-րդ մասի «զ» կետը «բաժնետոմսերի» բառից հետո լրացնել «և դրանցով տրամադրվող ձայների» բառերով:

 

Հոդված 45. Օրենքի 84-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 84. Խորհրդի իրավասությունները

 

1. Խորհրդի իրավասություններն են՝

1) Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

2) տարեկան և արտահերթ ժողովների գումարումը, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) ժողովների օրակարգի հաստատումը.

4) ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ժողովների նախապատրաստման ու գումարման հետ և վերապահված են խորհրդի իրավասությանը` սույն օրենքի X գլխի դրույթներին համապատասխան.

5) սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 18-20-րդ, 22-րդ և 23-րդ կետերով նախատեսված հարցերը ժողովների քննարկմանը ներկայացնելը.

6) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացումը.

7) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը.

8) գույքի շուկայական արժեքի որոշումը` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով.

9) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.

10) Ընկերության գործադիր մարմնի ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, տնօրենի (գլխավոր տնօրենի), վարչության, տնօրինության անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի ու պայմանների հաստատումը.

11) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.

12) խորհրդին կից հանձնաժողովների (հանձնախմբերի) ձևավորումը, այդ թվում՝ աուդիտի.

13) Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը.

14) Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը.

15) Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ժողովին առաջարկությունների նախապատրաստումը.

16) Ընկերության բաժնետոմսերով միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահութաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.

17) Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

18) դուստր և կախյալ ընկերությունների ստեղծումը, այդ Ընկերություններին մասնակցությունը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է խորհրդին և, եթե այդ մասնակցությունը խոշոր գործարք չէ.

19) Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ստեղծումը.

20) այլ կազմակերպություններին մասնակցելը, եթե այդ մասնակցությունը խոշոր գործարք չէ.

21) Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը՝ սույն օրենքի VIII.1-ին գլխով նախատեսված դեպքերում.

22) սույն օրենքի IX գլխով նախատեսված գործարքների կնքումը.

23) Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

24) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը.

25) Ընկերության հաստիքացուցակի հաստատումը.

26) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

2. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել ժողովին:

3. Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ և 23-25-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին՝ անկախ Ընկերությունում խորհուրդ ստեղծված լինելու հանգամանքից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 9-րդ և 15-20-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին, եթե Ընկերությունում խորհուրդ չի ստեղծվել:»:

 

Հոդված 46. Օրենքի 85-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «բաժնետոմսերի» բառից հետո լրացնել «կամ դրանցով տրամադրվող ձայների» բառերով.

2) 3-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գումարային (կումուլյատիվ) քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քվեարկող բաժնետոմսի սեփականատեր ունի իրեն տրամադրված ձայների քանակի և խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակի բազմապատիկին հավասար ձայների քանակ:».

3) 5-րդ մասի չորրորդ պարբերության «ընկերության 10-ից ավելի տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի 10-ից ավելի տոկոսին տիրապետող» բառերով:

 

Հոդված 47. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ժողովի այն իրավասությունների վերաբերյալ որոշումները, որոնք վերապահվել են խորհրդի իրավասությանը, ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների 3/4-ով, եթե սույն օրենքով, կանոնադրությամբ կամ ժողովի հաստատած՝ խորհրդի կանոնակարգով այլ բան նախատեսված չէ։»։

 

Հոդված 48. Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության գործադիր մարմնի իրավասության ներքո են Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ժողովի կամ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:»,

բ. հինգերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ նախադասություններով. «Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագիր կնքում է ժողովի որոշած անձը: Այն դեպքում, երբ ընկերությունն ունի մեկ բաժնետեր, որը զբաղեցնում է նաև գործադիր մարմնի պաշտոնը, գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձի հետ պայմանագիր կնքում է ընկերությունը՝ ի դեմս միակ բաժնետիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության այլ դեպքերում Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող է իրականացնել կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախապես որոշված (նշանակված)՝ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը մինչև Ընկերության նոր գործադիր մարմնի ձևավորումը կամ Ընկերության գործող միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության հիմքերի վերացումը:

2.2. Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը իրավասու է իրականացնելու Ընկերության գործող գործադիր մարմնի բոլոր լիազորություններ, եթե կանոնադրությամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությունը սահմանափակված չէ:»:

 

Հոդված 49. Օրենքի 91-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար բաց Ընկերությունում ընտրվում է, իսկ փակ Ընկերությունում կարող է ընտրվել Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող):».

2) 2-րդ մասի «Ընկերության` քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող» բառերով:

 

Հոդված 50. Օրենքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «Ընկերության` քվեարկող բաժնետերերի առնվազն հինգ տոկոսի սեփականատեր» բառերը փոխարինել «Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 5 տոկոսին տիրապետող» բառերով:

 

Հոդված 51. Օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «պարտադիր է» բառերից հետո լրացնել «Ընկերությունում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) ընտրված լինելու դեպքում» բառերով:

 

Հոդված 52. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

 

Հոդված 53. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

 

Հոդված 54. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը թողարկված և տեղաբաշխված փաստաթղթային ձևի բաժնետոմսերը և դրանց հավաստագրերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են վավեր:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսվող կարգավորումները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող ընկերությունների նկատմամբ:

4. Սույն օրենքով նախատեսված՝ աշխատակիցների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված՝ աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի նկատմամբ:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշում ընդունելու դեպքում ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) գործընթացի և արդյունքների, այդ թվում՝ համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունքով առաջացած կոտորակային բաժնետոմսերի նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:

6. Հետգնման ենթակա բաժնետոմսերը երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողի՝ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված ծանուցման պարտականությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված` ընկերության բաժնետոմսերի հետգնման համապատասխան որոշումների դեպքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-236-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան