Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-204-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.10-րդ հոդվածով.

 

«Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը

      

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դրանք ձեռք են բերվել կամ մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչև նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձևավորումը), որը կազմել է խոշոր չափ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո մինչև օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը գերազանցող գումարը (արժեքը)։»։

   

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հավելվածը 154.9-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 154․10-րդ հոդվածով.

       

«Հոդված 154.10. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը»։

    

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

               

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-204-Ն

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: