ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 216.6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետևյալ ոլորտներում.
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:».
2) 2-րդ մասի «Կազմակերպությունը» բառը փոխարինել «Հասարակական կազմակերպությունը» բառերով, իսկ «2-րդ մասով» բառերը՝ «1-ին մասի 1-ին կետով» բառերով.
3) 2-րդ մասի 3-րդ կետի «2-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե՝
1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, և որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում.
2) կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ, և անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են.
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ոլորտում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 216.7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաև հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 24 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|