Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-177-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, այդ թվում՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող հայցադիմումների համար`

 

ա. դրամական պահանջով

հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

2) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի 20-ապատիկի չափով

3) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով

4) արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 10-ապատիկի չափով

5) օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի 50-ապատիկի չափով

6) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումների համար՝

բազային տուրքի 20-ապատիկի չափով

7) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար`

բազային տուրքի քառապատիկի չափով

8) գործը պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա լինելու կամ քննվելու դեպքում հայցադիմումների համար՝

 

ա. դրամական պահանջով

հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 1.5-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

9) վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների համար՝

բազային տուրքի 1.5-ապատիկի չափով

10) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

 

ա. դրամական պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

գ. միայն վճռի պատճառաբանական մասի դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 15-ապատիկի չափով

է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 60-ապատիկի չափով

ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

թ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժա. վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոքներով

բազային տուրքի եռապատիկի չափով

11) վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

 

ա. դրամական պահանջի գործերով

վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից

բ. ոչ դրամական պահանջի գործերով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ. միայն որոշման պատճառաբանական մասի դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ե. վերաքննիչ քաղաքացիական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 70-ապատիկի չափով

ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 40-ապատիկի չափով

թ. ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի՝

բազային տուրքի 10-ապատիկի չափով

2) այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց հետևյալ չափերով՝

 

ա. մինչև 10 հազար դրամը ներառյալ

բազային տուրքի քառապատիկի չափով

բ. 10 հազար դրամից մինչև 100 հազար դրամը ներառյալ

բազային տուրքի 5-ապատիկին գումարած 10 հազար դրամը գերազանցող մասի 1 տոկոսի չափով

գ. 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամը ներառյալ

բազային տուրքի 10-ապատիկին գումարած 100 հազար դրամը գերազանցող մասի 0.5 տոկոսի չափով

դ. մեկ միլիոն դրամից մինչև հինգ միլիոն դրամը ներառյալ

բազային տուրքի 15-ապատիկին գումարած մեկ միլիոն դրամը գերազանցող մասի 0.25 տոկոսի չափով

ե. հինգ միլիոն դրամից մինչև 10 միլիոն դրամը ներառյալ

բազային տուրքի 25-ապատիկին գումարած հինգ միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսի չափով

զ. 10 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամը ներառյալ

բազային տուրքի 30-ապատիկին գումարած 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.05 տոկոսի չափով

է. 50 միլիոն դրամից մինչև 100 միլիոն դրամը ներառյալ

բազային տուրքի 50-ապատիկին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.025 տոկոսի չափով

ը. 100 միլիոն դրամից ավելի

բազային տուրքի 70-ապատիկին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող մասի 0.01 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան բազային տուրքի 80-ապատիկը

3) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների (հայցադիմումների) համար`

բազային տուրքի 10-ապատիկի չափով

4) վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի`

բազային տուրքի 20-ապատիկի չափով

5) սույն մասի 2-րդ կետով նախատեսված վարչական ակտերի վիճարկման արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 10-ապատիկի չափով

6) վարչական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացրած դատական ակտերի դեմ բողոքներով`

բազային տուրքի 20-ապատիկի չափով

7) գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

8) վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

բազային տուրքի 30-ապատիկի չափով

9) սույն մասի 5-րդ կետով նախատեսված բողոքների քննության արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 20-ապատիկի չափով

10) վերաքննիչ վարչական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացրած դատական ակտերի դեմ բողոքներով

բազային տուրքի 30-ապատիկի չափով

11) ամբողջությամբ կամ մասնակիորեն դատական ակտը բեկանելու և գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքներով

բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

3. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար`

 

ա. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

բ. ֆիզիկական անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերին) սնանկ ճանաչելու դիմումների համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

2) սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ վերաքննիչ բողոքների համար`

բազային տուրքի 30-ապատիկի չափով

3) սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ բերված բողոքներով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար`

բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

4. Դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչներ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) դատարանի վճռի, դատավճռի, դատարանի

որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

2) հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկած կատարողական թերթի թղթային պատճենը տրամադրելու համար`

բազային տուրքի չափով

3) գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից ներկայացված կամ գործում առկա այլ փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`

բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

4) գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար՝

պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով

5) դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար`

պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով

5. Արտարժույթով պահանջ ներկայացվելու կամ պահանջի վիճարկման դեպքում պետական տուրքը հաշվարկվում է համապատասխանաբար հայցադիմումը կամ բողոքը ներկայացնելուն նախորդող օրացուցային օրը Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:»։

 

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածում «տասնապատիկի» բառը փոխարինել «30-ապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

1. Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝

1) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

2) հայցվորները` ալիմենտի գանձման, ալիմենտի չափի ավելացման, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու, ալիմենտը ժամանակին չվճարելու համար տուգանք բռնագանձելու կամ ալիմենտային պարտավորությունների ուշացմամբ պատճառված վնասների հատուցման վերաբերյալ հայցերով.

3) հայցվորները` խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

4) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակի և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

5) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

6) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող հայցադիմումների (դիմումների) գծով.

7) արդարացվածները՝

ա. իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավվելու և ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,

բ. նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով,

գ. ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,

դ. նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը հետ ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում` բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք ստանալու հայցերով.

8) հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.

9) ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`

ա. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների վերաբերյալ բողոքներով,

բ. մշակութային արժեքներն ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

10) բողոք բերող անձինք՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքներով.

11) պետական մարմինները՝ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքերում.

12) դիմողները՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար.

13) դիմողները կամ հայցվորները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29.3-րդ և 31.3-րդ գլուխներով նախատեսված գործերով.

14) հայցվորները՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով.

15) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

16) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.

17) ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված գործերով.

18) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումներով.

19) ապաստան հայցողները և փախստականները՝

ա. ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցերով,

բ. ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված՝ ապաստանի ընթացակարգի շրջանակներում իրենց իրավունքների և երաշխիքների խախտման վերաբերյալ հայցերով.

20) հոգեբուժական կազմակերպությունները՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

21) բժշկական կազմակերպությունները կամ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

22) հարկադիր կատարողը` կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.

23) ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.

24) պարտապանը` կամավոր սնանկության դիմումներով.

25) սնանկության գործով կառավարիչները (ժամանակավոր կառավարիչները)` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների համար, ինչպես նաև դատական ակտն իրենց վարձատրության մասով բողոքարկելու համար.

26) մարդու իրավունքների պաշտպանը` իր ներկայացրած հայցերով.

27) հայցվորները` պետական նպաստների (այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման), պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերով վճարվող դրամական այլ վճարների, սոցիալական ապահովագրության վճարների նշանակման, վճարման, հաշվարկման, վերահաշվարկման և այլ հայցերով.

28) հայցվորը` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով.

29) դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

3. Դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

4. Միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով պետական տուրք չի գանձվում։

5. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:»։

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.

«ժզ) ռազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ դատարանի կողմից մահացած ճանաչված զինծառայողի կամ այլ քաղաքացու ժառանգի դիմումի հիման վրա ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարման, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրամադրելու, սույն օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ (բացառությամբ նվիրատվության պայմանագրերի վավերացման), 17-րդ և 21.2-րդ մասերով նախատեսված նոտարական գործողություններ իրականացնելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «կամ դատավորները» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» կետով.

«բ1) երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժել է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից.».

2) «գ» կետը «անձը» բառից հետո լրացնել «, կամ վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու դեպքում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո այն պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.

«դ1) եթե առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում.»:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ, 17-րդ և 29-րդ կետերը, 3-րդ և 4-րդ մասերը և սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, ներառյալ` դատարաններում պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները։

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումները (դիմումները) կամ բողոքները վերադարձնելուց հետո դրանք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրկին ներկայացվելու դեպքում դրանց նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումներում (դիմումներում) կամ բողոքներում նշված պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը գանձելիս կիրառման են ենթակա մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 28
Երևան
ՀՕ-177-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: