Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 19-ին

 

««ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-73-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից, 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներից հանել «և մաքսային» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերության՝

ա. 1-ին կետից հանել «և մաքսատուրքից» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպությունների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում այդ գործունեությունից շահութահարկը և գործարքներից ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպքում այդ գործարքների հետ կապված և սույն հոդվածի համաձայն՝ նախկինում ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պարտավորություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 23
Երևան
ՀՕ-164-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան