Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 90
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.08.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 օգոստոսի 2017 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության մասին» կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության մասին» կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետն իրագործելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակել Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագիծը։

2. Անդամ պետություններին՝ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաները՝ գլոբալ մրցունակության արդյունք» եվրասիական տեխնոլոգիական հարթակի հիման վրա, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգող դերը՝ պատրաստել առաջարկներ «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման գծով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի վերաբերյալ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել միջազգային պայմանագրի նախագիծը և սույն կարգադրությամբ նախատեսված՝ միջպետական ծրագրի վերաբերյալ առաջարկները:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան