Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-94-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝» բառերով.

2) «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 171.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում`

1) վերնագիրը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

2) 1-ին մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

3) 2-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

4) 3-րդ մասը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար՝

 առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 171.10-րդ հոդվածում «Պետական կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «Պետական օժանդակություն տրամադրող» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-94-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: