Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-93-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (31.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների» բառերը, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությունը, 2-րդ մասի առաջին պարբերությունը, 4-րդ մասի երկրորդ պարբերությունը և 6-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «ստորակետ»ուղղ. կետադրական նշանով:

 

Հոդված 4. Օրենքի 2․1-ին հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-93-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: