Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-37-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 41-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք տարածելու անհրաժեշտությունը դեռևս բացակայում է:».

2) 6-րդ մասի «8» թիվը փոխարինել «9» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում, այդ թվում՝ արգելանք կիրառվում է հիմնական պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ սույն հոդվածով նախատեսված կարգով:

Կատարողական թերթով սուբսիդիար պատասխանատվություն կրող երաշխավոր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածվում է, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ այն դեպքի, երբ պարտավորության ապահովման համար առկա է գրավադրված գույք.

2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` հիմնական պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության կամ հիմնական պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.

3) որպես ապահովում հիմնական պարտապանի գույքի վրա դրված արգելանքների պայմաններում ակնհայտ է, որ հիմնական պարտապանի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար.

4) հիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդի ընթացքում գույքը չի վաճառվել, և վերջինս չունի բռնագանձման ենթակա այլ գույք.

5) կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ հիմնական պարտապանի գույքի նկատմամբ առկա է այլ մարմինների կողմից կիրառված արգելանք (սահմանափակում).

6) նույն կատարողական թերթի հիման վրա հարուցված հիմնական պարտապանի վերաբերյալ կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով.

7) սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով հիմնական պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ հիմնական պարտապանի պարտավորությունների կատարման համար:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

  

2021 թ. փետրվարի 11
Երևան
ՀՕ-37-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: