ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 172 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 101 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
Մատուլիս Էդվարդ Բրոնիսլավի՝ |
- Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Սադվակասով Նուրկան Օլժաբայի՝ |
- Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
Պարշին Մաքսիմ Վիկտորի՝ |
- Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության ու մրցակցության զարգացման դեպարտամենտի տնօրեն |
Անկախ փորձագետներ՝ | |
Ժունիսով Երժան Ասկարի` |
- «Սպառողների իրավունքների պաշտպանության ղազախստանյան ֆոնդ» կորպորատիվ ֆոնդի նախագահի պաշտոնակատար |
Իբրաև Կայիր Կազիի՝ |
- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Կուրազով Անարխան Տուրետայի՝ |
- Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
Տյուլյուբեկովա Դոլորես Բորիսի՝ |
- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար. |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Խալիկյան Լևոն Հովհաննեսի` |
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար |
Բարիշնիկովա Իրինա Նիկոլայի՝ |
- Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի հսկողության վարչության պետ |
Յուրչենկո Լյուդմիլա Գրիգորիի՝ |
- Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ծառայությունների ոլորտների էկոնոմիկայի վարչության պետ. |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ի.Վ. Նարկևիչին, Մ.Ռ. Տոլեուտային, Ն.Ի. Լարիոնովային, Ժ.Տ. Աժիբաևային, Ն.Ն. Սուկուրովին և Յու.Դ. Տլեումուրատովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|