| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 
 6 հուլիսի 1995 թ. N 499 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 Ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի պահանջներով, ելնելով առանձին ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների այն դուստր ձեռնարկությունների ցանկը (կցվում է,) որոնց թույլատրվում է շահութահարկը 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կարգով: 2. (2-րդ կետն ուժը կորցրել է 17.09.97 N 386) 3. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը շահութահարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող և սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները 1995 թվականի հուլիսի 1-ից վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե իրականացնում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով` ինքնուրույնաբար: (3-րդ կետը փոփ. 17.09.97 N 386) 4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ա) անհրաժեշտության դեպքում մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ. բ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների կողմից հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման կարգին մասին հրահանգ: 
 
 
 
 
 
 
 
 
 Ց Ա Ն Կ 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ 
 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 
 
 (1-ին կետը փոփ. 25.04.96 N 122) 
 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի «Հայջրմուղկոյուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 բոլոր միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչությունների դուստր ձեռնարկությունները 
 3. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ջրմուղ-կոյուղու տնտեսության ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 բոլոր շրջանային դուստր ձեռնարկությունները 
 «Աերացիա» կայան 
 գլխամասային կառուցվածքների և ջրատարների ձեռնարկություն 
 4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 բոլոր քաղաքային և շրջանային ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություններ 
 «Ջուր» արտադրական դուստր ձեռնարկություն 
 Սիսիանի շրջանի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն 
 Արաքսի ջրհան կայանների միջշրջանային արտադրական ձեռնարկություն 
 «Դրենաժ» արտադրական ձեռնարկություն 
 5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 բոլոր ավտոբուսային ձեռնարկությունները 
 6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Հայոսկի» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 Սոթքի ոսկու հանք 
 Մեղրաձորի ոսկու հանք 
 Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա 
 7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգոարդ» ՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 
 
 
 8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» ՊԿ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ` 
 
 
 (8-րդ կետը փոփ. 25.04.96 N 122) 
 9. Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսության» ձեռնարկության միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության` 
 
 
 
 (Ցանկը փոփ. 25.04.96 N 122) 
 
 
 
 
 
 
 
 Ց Ա Ն Կ 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ (Ցանկը փոփ. 25.04.96 N 122, ուժը կորցրել է 17.09.97 N 386) |