Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ն
Տիպ
Հրաման Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.10.01/24(536) Հոդ.276
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.06.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 հունիսի 2015 թ. N 31-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2015 թ. N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «ը» ենթակետը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

        ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» համատեղ թիվ 25-Ն հրամանի և թիվ 100-Ն որոշման մեջ (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերի 9-րդ ենթակետերում «չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «չի լրացել հավակնորդի 65 տարին» բառերով:

2) Հրամանի հավելված N 2-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «հավակնորդի» բառերով:

 

 ՀՀ առողջապահության նախարար

 ՀՀ Լոռու մարզպետ

   

 Ա. Մուրադյան

 Ա. Նալբանդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան