Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 199
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (06.12.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 199

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ՏՐԱՆՍՍԻԲԻՐՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» միջազգային ասոցիացիայի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կից ներկայացվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԵՎ «Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» միջազգային ասոցիացիայի միջԵՎ փոխըմբռնման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» միջազգային ասոցիացիան, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» միջազգային ասոցիացիայի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի կանոնադրության վրա,

հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի համագործակցության իրականացման նկատմամբ փոխադարձ շահագրգռվածությունը,

կարևորելով եվրասիական տարածաշրջանում միջազգային երկաթուղային փոխադրումների մրցունակության բարձրացման և զարգացման նպատակներով փոխգործակցությունը,

հետևելով փոխադարձ հարգանքի, փոխշահավետ գործարար համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Սույն հուշագիրն ուղղված է երկաթուղային տրանսպորտի ոլորտում կայուն և երկարաժամկետ հիմքով Կողմերի երկկողմանի համագործակցությանը:

2. Իրենց իրավասության շրջանակներում Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

համագործակցություն միջազգային երկաթուղային փոխադրումների զարգացման և կատարելագործման շրջանակներում, նախևառաջ՝ եվրասիական տարածաշրջանում.

փոխգործակցություն թվային հարթակների ստեղծման ժամանակ մոտեցումների ներդաշնակեցման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ներառյալ այնպիսի էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային տեսքով տեղեկությունների օգտագործումը, որոնք օգտագործվում են երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ կազմակերպելիս և մաքսային գործառնություններ իրականացնելիս.

համագործակցություն եվրասիական երկաթուղային տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման շրջանակներում.

համագործակցություն երկաթուղային տրանսպորտի ոլորտում տնտեսական, տեղեկատվական, գիտատեխնիկական և էկոլոգիական խնդիրների լուծման առնչությամբ.

համագործակցություն երկաթուղային տրանսպորտի ոլորտում մրցակցության զարգացմանը նպաստող խնդիրների լուծման առնչությամբ.

առաջարկությունների մշակում տրանսպորտի այլ տեսակների ծառայությունների համեմատ՝ երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մրցակցության բարձրացմանն ուղղված միջոցների վերաբերյալ:

3. Կողմերը մտադիր են համագործակցել`

երկաթուղային տրանսպորտի արդի հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման,

երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի կողմից ընդունվող փաստաթղթերի փոխանակման,

երկաթուղային տրանսպորտի զարգացման և գործունեության արդիական հարցերով քննարկման համար համատեղ խորհրդակցությունների անցկացման,

երկաթուղային տրանսպորտի գործունեության հարցերի վերաբերյալ փորձի փոխանակման,

երկաթուղային տրանսպորտի աշխատանքի բարելավման և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակման,

երկաթուղային տրանսպորտի ոլորտում մրցակցության զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակման,

Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության միջոցով։

4. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ։ Սույն հուշագիրը նաև Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություններ չի դնում:

5. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

6. Սույն hուշագրում, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից ծանուցումն ստանալու օրվանից։

Ստորագրված է ____________ քաղաքում 2016 թվականի _______ «___»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝

«Տրանսսիբիրյան փոխադրումների հարցերով համակարգող խորհուրդ» միջազգային ասոցիացիա

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան