ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6 սեպտեմբերի 2016 թվականի |
թիվ 133 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԳԵՐԱԿԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձԵՎավորման մասին
«Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 2 որոշման 3-րդ կետն իրականացնելու նպատակով`
1. Ձևավորել գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակներ ըստ ցանկի՝ 1-ին հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին հավելվածով նախատեսված եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության նպատակները, խնդիրները և հիմնական ուղղությունները որոշվում են անձնագրերին համապատասխան՝ 2-12-րդ հավելվածների համաձայն։
3. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների հիմնադիրներին՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններ և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝
2017 թվականի համար ղեկավար մարմիններ ձևավորելու և ռոտացիոն կարգով համակարգող կազմակերպությունը որոշելու մասին,
2017 թվականի գործողությունների ծրագրերը հաստատելու մասին,
2017 թվականի համատեղ կոոպերացիոն նորարարական նախագծերի ցանկերի մասին։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|