Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-439-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ կետով․

«9.2) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու.»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում Ազգային ժողովի խմբակցությունների կոնսենսուսով որոշումը համարվում է ընդունված, եթե միևնույն որոշումը կայացրել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները:»։

          

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով․

 «19) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում նշանակում է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ։»։

           

Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին և 2․2-րդ մասերով․

 «2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորում, և դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու։

 2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից։»:

        

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 1

Երևան

ՀՕ-439-Ն

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան