ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) լիցենզավորված անձի՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո` 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում.».
2) 2-րդ մասը «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառով.
3) 8-րդ մասը «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ին:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-443-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|