Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-356-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-356-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական: