Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-284-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/63(1618) Հոդ.765
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 1-ին

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) անասնաբուժական դեղամիջոց` անասնաբուժության ոլորտում օգտագործվող նյութ կամ նյութերի միացություն (կենսապատրաստուկներ` պատվաստանյութեր, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուներ և պատրաստուկներ, իմուն և գերիմուն շիճուկներ, իմունոգլոբուլիններ, արյան ֆրակցիաներ, կենդանիների հյուսվածքներից և օրգաններից ստացված բուժիչ և կանխարգելիչ պատրաստուկներ, մանրէական աճեցվածքներ և մանրէական տարատեսակներ, հորմոնային պրեպարատներ, թիրեոստատիկներ, բետա-անտագոնիստներ, բուսական, հանքային, քիմիական, քիմիադեղագործական ծագման նյութեր, պատրաստուկներ կամ միջոցներ` բուժիչ, ախտահանիչ, հակամանրէային, միջատասպան, կրծողների դեմ պայքարի, հակաճիճվային, հակաարյունապարազիտային, հակատզային ազդեցությամբ).»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-284-Ն