Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.597
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2020 թվականի մայիսի 6-ին

   

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հետո դնել վերջակետ և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է: Տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով համապատասխան տեղեկությունները համայնքապետարանում ներկայացնելու (նշված տեղում փակցնելու), ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) զետեղելու միջոցով:

Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում Երևանի քաղաքապետը դրա վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրապարակում է՝ սահմանված կարգով այն Երևանի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով:

Նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի վերաբերյալ տվյալները (կամ տեղեկատվությունը) կարող են հրապարակվել միայն նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարողի գրավոր համաձայնության առկայության դեպքում.»:

     

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

  

2020 թ. մայիսի 12

Երևան

ՀՕ-257-Ն