Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.03.2020
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մայիսի 2017 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 2 որոշման 3-րդ կետի իրականացման նպատակով`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մայիսի 17-ի

թիվ 12 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող

 

1. 2–րդ կետում «12» թիվը փոխարինել «13» թվով։

2. Նշված կարգադրության թիվ 1 հավելվածում՝

ա) առաջին վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ դիրքով՝

«9. Մետալուրգիայի տեխնոլոգիաներ և նոր նյութեր».

բ) երկրորդ վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ դիրքով՝

«12. Մետալուրգիայի տեխնոլոգիաներ և նոր նյութեր»:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 13 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 13 կարգադրության

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Մետալուրգիայի տեխնոլոգիաներ և նոր նյութեր» եվրասիական տեխնոլոգիական հարթակի

 

1. Հիմնադիրներ՝

«Հանքային հումքի համալիր վերամշակման ազգային կենտրոն» հանրապետական պետական ձեռնարկություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն).

Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ղազախստանի ալ-Ֆարաբի անվան ազգային համալսարան» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության «Բաց տիպի ազգային նանոտեխնոլոգիական լաբորատորիա» տնտեսավարման իրավունքով պետական դուստր ձեռնարկություն (քաղ. Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն).

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (քաղ. Աշտարակ, Հայաստանի Հանրապետություն).

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի նյութագիտության գիտագործնական կենտրոն» պետական գիտաարտադրական միավորում (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» պետական գիտական հաստատություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի մեքենաշինության միացյալ ինստիտուտ» պետական գիտական հաստատություն (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).

Փոշեմետալուրգիայի պետական գիտաարտադրական միավորում (քաղ. Մինսկ, Բելառուսի Հանրապետություն).

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ընդերքի համալիր յուրացման հիմնախնդիրների ինստիտուտ» (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):

2. Նպատակներ՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) փոխգործակցության արդյունավետության բարձրացում՝ մետալուրգիական տեխնոլոգիաների և նոր նյութեր ստանալու ոլորտներում արդյունաբերական և գիտատեխնիկական ներուժի օգտագործման գործում.

նորարարական տեխնոլոգիաների և մրցունակ արտադրանքի ստեղծում ու առաջմղում անդամ պետությունների շուկաներում և համաշխարհային շուկայում.

արդյունաբերական և գիտատեխնիկական ներուժի բարձրացում, անդամ պետությունների նորարարական զարգացման արագացում՝ մետալուրգիայի տեխնոլոգիաների և նոր նյութերի արդյունավետ օգտագործման հիման վրա.

պետության, բիզնեսի, գիտության, հասարակական կազմակերպությունների ջանքերի և ռեսուրսների համախմբում ու համակարգում՝ դրանց հիման վրա մետալուրգիայի հեռանկարային տեխնոլոգիաների և նոր նյութերի, բարձր տեխնոլոգիական և մրցունակ արտադրանքի ու ծառայությունների ստեղծման և ներդրման գործում.

անդամ պետությունների տեխնոլոգիական, կազմակերպական և կառավարչական ռեսուրսների միավորում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի համաշխարհային շուկա դուրսհանմանն աջակցելու նպատակով, անդամ պետությունների գլոբալ մրցունակության բարձրացում:

սպառողական շուկայի ձևավորում, անդամ պետությունների միջազգային և միջճյուղային համագործակցության ու առևտրային կապերի զարգացում՝ հեռանկարային մետալուրգիական տեխնոլոգիաների ներդրման և նոր նյութերի ստացման ոլորտներում:

3. Խնդիրներ՝

մրցունակ արտադրանքի ստեղծում.

անդամ պետությունների տնտեսությունների իրական հատվածի՝ նոր տեխնոլոգիաների պահանջմունքի որոշում.

ստանդարտների միասնական քաղաքականության մշակում՝ նոր նյութերի առնչությամբ ստանդարտների, տեխնիկական պայմանների և տեխնիկական պահանջների ձևավորման հիման վրա.

անդամ պետությունների ընկերությունների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծում՝ նորարական մշակումներին աջակցելու համար.

անդամ պետությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքների դիտանցման իրականացում:

4. Գործունեության հիմնական ուղղությունները՝

հանքային հումքի վերամշակման կոմպլեքսայնության բարձրացում.

հանքաքարային և (կամ) տեխնածին հանքավայրերի հետհաշվեկշռային, դժվար հարստացվող հանքային հումքի ու մետալուրգիական արտադրությունների թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ.

երկաթամիաձուլվածքների ստացման տեխնոլոգիաներ.

նոր նյութերի ստացման տեխնոլոգիաներ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան