Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-135-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.25/26(1581) Հոդ.324
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից և տարածվում է այդ օրվանից ներդրվող ավանդի գումարի վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 20

Երևան

ՀՕ-135-Ն