Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-38-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (22.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.88
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը

 

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, Սահմանադրական դատարանի որոշումների, դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, պետական կառավարման համակարգի մարմինների, դատարանների, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի) ձևաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը
 

1. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Կառավարության նիստերի դահլիճում, դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքերում:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:

3. Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից

 

1. Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, փրկարար ծառայության դրոշների վրա, Ոստիկանության զորքերի, քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, զինծառայողների և Ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-38-Ն