ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 55-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 55. | Պրոբացիայի ծառայության ղեկավարը և տեղակալները». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Պրոբացիայի ծառայության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
1.2. Պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-74-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|