ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպում է» բառերը փոխարինել «կազմակերպում են» բառերով, իսկ նույն մասը «Կառավարության անդամը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում «է ուղարկում» բառերը փոխարինել «են ուղարկում» բառերով, իսկ նույն մասը «Կառավարության անդամը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 4 Երևան ՀՕ-2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|