ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 74-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «բ» կետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:»:
Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|