Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (29.12.2019-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.19/94(1547).1 Հոդ.1208.2
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`
1) 17-րդ և 17.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
17. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար |
բազային տուրքի տասներկուապատիկի չափով |
17.1. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ հատկացնելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով | |
». |
2) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար |
բազային տուրքի քսանհինգապատիկի չափով |
26. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով | |
»: |
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար |
բազային տուրքի տասներկուապատիկի չափով | |
»: |
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-280-Ն |