Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-195
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2020-28.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/20(152) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ

(վերնագիրը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքով հաստատվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Սույն հոդվածում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0602 10 100 0, 0701 10 000 0, 0713 10 100 0, 0713 33 100 0, 1001 91 100 0, 1001 91 200 0, 1003 10 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 0105, 07 14 90 900, 2710 19 210, 2710 19 980 0 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:

Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8447 90 000 1, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2517102000, 2518200000, 2529100000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Սույն պարբերությունը կիրառվում է նաև պետական մարմինների նկատմամբ՝ անկախ վերջիններիս՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից:

 

Ծածկագիրը՝ ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի համառոտ անվանումը

0105

Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր

0101 21 000 0

Տոհմային կենդանի ձիեր

0102 21

Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ

0103 10 000 0

Տոհմային կենդանի խոզեր

0104 10 100 0

Տոհմային կենդանի ոչխարներ

0104 20 100 0

Տոհմային կենդանի այծեր

0106 14 10

Տոհմային կենդանի ճագարներ

0106 41 000

Մեղուներ

0106 90 00 90

Այլ միջատներ

0601 10 900 0

Այլ կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, հիմնարմատներ

0602 10 100 0

Խաղողի կտրոններ

0602 20

Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր և թփուտներ

0602 90 300 0

Բանջարեղենի մշակաբույսեր, մորու և ելակի բույսեր

0701 10 000 0

Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած

0713 10 100 0

Ոլոռ` ցանքի համար

0713 33 100 0

Լոբի` ցանքի համար

071490900

Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած

1001 91 100 0

Սպելտա` ցանքի համար

1001 91 200 0

Փափուկ ցորեն և մեսլին սերմացու

1003 10 000 0

Գարու սերմացու

1005 10

Եգիպտացորենի սերմացու

12

Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր՝ տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ

1201

Սոյայի պտուղներ՝ կոտորակված կամ չկոտորակված

1202

Գետնընկույզ` չտապակած և չմշակված որևէ այլ ձևով

1206 00

Արևածաղկի սերմեր` կոտրատված կամ չկոտրատված

1208

Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը

1210

Գայլուկի կոներ՝ թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացկած տեսքով, լուպուլին

1211

Բույսեր և դրանց մասերը (ներառյալ՝ սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած

1212

Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ` Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված

2305 00 000 0

Քուսպ և այլ կոշտ թափոններ` արախիսի յուղի կորզումից ստացվող, չաղացված կամ աղացված, չհատիկավորված կամ հատիկավորված

2307 00

Գինու նստվածք, գինեքար

2401

Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ

26

Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ

2601

Երկաթի հանքաքար և խտանյութ

2608 00 000 0

Ցինկի հանքաքարեր և խտահանքեր

2611 00 000 0

Վոլֆրամի հանքաքար և խտանյութ

2613

Մոլիբդենի հանքաքար և խտանյութ

2616

Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր

2619 00

Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ

2710 12 310 0

Ավիացիոն բենզին

2710 19 210

Ավիավառելիք

2710 19 980 0

Ավիայուղ

2711 21 000 0

Բնական գազ՝ գազային վիճակում

2716 00 000 0

Էլեկտրաէներգիա

2837

Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ

2902 30 000 0

Տոլուոլ՝ այլ նպատակների համար

3002

Մարդկային արյուն, կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար, վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման նյութեր

31

Պարարտանյութեր

3808 91

Ինսեկտիցիդներ

3808 92

Ֆունգիցիդներ

3808 93

Հերբիցիդներ, բույսերի հակաաճային և աճի կարգավորման միջոցներ

3808 94

Ախտահանող միջոցներ

3808 99

Այլ միջոցներ` նախատեսված միկրոբների, միջատների և կրծողների ոչնչացման համար

4001

Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով

41

Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ

4104

Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման

4105

Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման

4106

Կաշի՝ այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից

4107

Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ՝ մշակվածը մագաղաթի տեսքով՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից՝ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից

4112 00 000

Կաշի՝ երկտակումից հետո լրացուցիչ մշակված

4113

Կաշի

4114

Թավշակաշի (ներառյալ՝ համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի

4115

Համակցված կաշի՝ բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ՝ կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ասուր

4403

Անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված

4404

Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից՝ սրված, բայց երկայնքով չսղոցված, անտառանյութեր՝ կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ՝ կեղևահանված և համանման անտառանյութ

4406

Փայտակոճղեր՝ երկաթուղային և տրամվայի գծերի համար

4801 00 000

Լրագրային թուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով

4901

Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր՝ բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով

4904 00 000 0

Նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված

5103

Բրդի կամ կենդանիների նուրբ կամ կոպիտ մազի թափոններ, ներառյալ` մանածագործական թափոնները, բացառելով գզած հումքը

5104 00 000 0

Գզված հումք` բրդից կամ կենդանիների նուրբ կամ կոշտ մազից

5108

Մանվածք՝ կենդանիների նուրբ մազից (ապարատային կամ սանդերքային մանումից)՝ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար

5110 00 000 0

Մանվածք` կենդանիների կոշտամազից կամ ձիու մազից (ներառյալ` պոզումենտային թելը ձիու մազից)՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար

5113 00 000 0

Գործվածքներ` կենդանիների կոշտ մազից կամ ձիու մազից

5203 00 000 0

Բամբակի մանրաթել` գզած կամ սանդերքագզած

5305 00 000 0

Հնդկընկույզի, աբակայի մանրաթելեր (մանիլյան կանեփաթել կամ Musa textilis Nee), ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելեր՝
այլ տեղում չընդգրկված և չներառված, անմշակ կամ մշակած, բայց չմանած, այդ մանրաթելերի քոլքերը և մնացուկները (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)

7010 90 100

Ապակե բանկաներ` պահածոյացման համար (բանկաներ՝ ստերիլիզացման համար)

7015

Ապակիներ` ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ՝ նշված ապակիների պատրաստման համար

71

Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ

7112

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար

7116

Ապրանքներ` բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)

7302

Արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղույսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ՝ նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար

7503 00

Նիկելի թափոններ և ջարդոն

7601

Ալյումին` չմշակված

7602 00

Ալյումինի թափոններ և ջարդոն

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ

8402

Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ` շոգեգերտաքացուցիչներով

8403

Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից

8404

Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ՝ ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

8405

Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց, ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց

8407

Ներքին այրման շարժիչներ` կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով

8408

Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ)

8409

Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար

8410

Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ և դրանց կարգավորիչներ

8411

Շարժիչներ` տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ

8412

Այլ շարժիչներ և ուժային կայանքներ

8413

Պոմպեր` հեղուկային ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ

8414

Պոմպեր` օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների

8415

Կայանքներ՝ օդի որակավորման համար, շարժիչով աշխատող սարքավորումներ՝ օդափոխիչով, օդի ջերմաստիճանի և խոնավության կարգավորման ցուցիչներով, ներառյալ՝ օդորակիչներ, որոնցով օդի խոնավությունը չի կարող առանձին կարգավորվել

8416

Բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ, մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ

8417

Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները՝ ոչ էլեկտրական

8418

Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային սարքավորումներ

8419

Մեքենաներ, սարքեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր, էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

8420

Կալանդրաներ կամ այլ սռնակավոր, լիսեռային մեքենաներ, բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից

8421

Սարքեր և սարքավորում՝ հեղուկների կամ գազերի ֆիլտրացման կամ մաքրման համար

8422

Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար, սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ՝ ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ` ծրարման նյութերով), սարքավորումներ` ըմպելիքներ գազավորելու համար

8423

Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05գ կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ՝ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով, մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար

8424

Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա)՝ հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար, կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացրող կամ համանման սարքեր, շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր

8425

Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, դոմկրատներ

8426

Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան կռունկներ, ներառյալ` ճոպանավոր կռունկները, վերհան ֆերմաներ՝ շարժական, սայլակավոր բեռնիչներ և ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով

8427

Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով

8428

Այլ մեքենաներ և հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)

8429

Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի և դարձովի հարթաշերեփով, ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ, մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ

8430

Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ

8431

Մասեր` նախատեսված 8425-8430 ապրանքային դիրքերի տակ դասվող սարքավորումների համար

8435

Գինեգործության, մրգային հյութերի և համանման ըմպելիքների համար մամլիչներ, ջարդիչներ և նման սարքավորումներ

8437

Մեքենաներ` սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար, սարքավորումներ՝ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ` հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից

8439

Ցելյուլոզային նյութերից զանգվածի արտադրության, թղթի և ստվարաթղթի պատրաստման կամ վերամշակման սարքավորումներ

8440

Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ բրոշյուրավորման մեքենաները

8441

Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տեսակի կտրող մեքենաները

8442

Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)՝ տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար, տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ՝ տաշած, հղկած կամ ողորկած)

8443

Տպագրական սարքավորումներ, ներառյալ` ներկաշերտ տպագրական մեքենաները, 8471 ապրանքային դիրքում դասակարգվածներից տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ

8444 00

Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար

8445

Մեքենաներ` մանածագործական մանրաթելերի մշակման համար, մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ` մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ

8448

Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ՝ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)

8450

Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները

8451

Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)՝ լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը, մեքենաներ` մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը, մեքենաներ` մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

8452

Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից, կահույք՝ նախատեսված կարի մեքենաների համար, ասեղներ` կարի մեքենաների համար

8453

Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից

8466

Մասեր և պարագաներ` նախատեսված 8456-8465 ապրանքային դիրքերին դասվող սարքավորումների համար

8467

Ձեռքի գործիքներ՝ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

8468

Սարքավորումներ և ապարատներ` փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին, մեքենաներ և ապարատներ` մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող

8469 00

Գրամեքենաներ, այդ թվում՝ ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից, հարմարանքներ` տեքստերի մշակման համար

8470

Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ

8471

Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ

8472

Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)

8473

Մասեր և պարագաներ (բացի տեղափոխման համար նախատեսված պատյաններից, ծածկոցներից և նույնանման արտադրատեսակներից)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար

8475

Մեքենաներ՝ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար, մեքենաներ՝ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար

8476

Առևտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատները

8478

Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար, այլ տեղում չհիշատակված

8479

Հատուկ նշանակության մեքենաներ և մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված

8480

Մետաղաձուլման արտադրության համար կաղապարներ

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրները

8482

Առանցքակալներ

8483

Փոխհաղորդիչ լիսեռներ

8532

Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ

8533

Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ՝ ռեոստատները և պոտենցիոմետրերը), բացի ջերմային էլեմենտներից

8534 00

Տպասխեմաներ

8541

Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ, պյեզոէլեկտրական բյուրեղներ` հավաքված

8542

Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ

8545

Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող

86

Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ

8605 00 000

Ուղևորատար վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց, վագոններ՝ ուղեբեռային, փոստային և երկաթուղային կամ տրամվայի այլ հատուկ վագոններ, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից)

8606

Վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար՝ ոչ ինքնագնաց

8609 00

Բեռնարկղեր (ներառյալ՝ հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար

8701

Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից

8702

Ավտոմեքենաներ՝ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար

8705

Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)

8713

Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ՝ սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով

88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր

8802

Թռչող այլ ապարատներ, տիեզերական ապարատներ

8803

Մասեր՝ 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների

8804 00 000 0

Պարաշյուտներ և դրանց մասեր

9001

Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ, մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից, թերթեր և թիթեղներ՝ բևեռացնող նյութից, ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները), պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր ցանկացած նյութից՝ առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից

9012

Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներ

9018

Սարքեր և հարմարանքներ՝ բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ կիրառվող (ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատները), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր՝ տեսողությունը հետազոտելու համար

9020 00 000 0

Շնչառական այլ սարքավորումներ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների

9021

Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ՝ հենակները, վիրաբուժական գոտիները և կալանտները, բեկակալները և այլ հարմարանքներ՝ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասերը, լսողական ապարատները և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ՝ փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը

9022

Ապարատներ՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա՝ նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ՝ ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար

9108-9112, 9114

Ժամացույցների մասեր և մեխանիզմներ

9301

Զենք` ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերների, ատրճանակների և 9307 ապրանքային դիրքի զենքերի

9406 00 310 0

Ջերմոցներ

9305 9301-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասեր և պարագաներ, բացառությամբ 9302-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասերի և պարագաների
9306 Ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և նույնանման միջոցներ՝ մարտական գործողություններ վարելու համար, և դրանց մասերը, փամփուշտներ, այլ զինամթերք, արկեր և դրանց մասերը, ներառյալ՝ մանրագնդակները և փամփուշտների համար նախատեսված խցկանները

 

(Սույն ցանկում ներառված՝ 8802, 8803, 8804 00 000 0 ապրանքային դիրքի տողերի մասով նախատեսված արտոնությունը գործում է մինչև 2019 թվականի ավարտը` 26.02.15 ՀՕ-5-Ն-ի 2-րդ հոդվածի համաձայն:)

(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 11.05.04 ՀՕ-74-Ն, փոփ., խմբ. 13.06.06 ՀՕ-130-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-301-Ն, խմբ., լրաց. 29.04.08 ՀՕ-42-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-174-Ն, 18.11.09 ՀՕ-205-Ն, լրաց. 11.05.11 ՀՕ-150-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-213-Ն, 06.12.11 ՀՕ-330-Ն, 20.03.13 ՀՕ-18-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-157-Ն, խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-192-Ն, 16.01.18 ՀՕ-94-Ն, լրաց., փոփ. 25.06.19 ՀՕ-76-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
4 հուլիսի 2001 թ.
ՀՕ-195