Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-280-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.19/94(1547).1 Հոդ.1208.2
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում`

1) 17-րդ և 17.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

17. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ
(բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր
համարանիշի) հատկացնելու համար

բազային տուրքի
տասներկուապատիկի
չափով

17.1. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի,
քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման
համարանիշ հատկացնելու համար

բազային տուրքի
վեցապատիկի
չափով

».

2) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար

բազային տուրքի քսանհինգապատիկի չափով

26. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն
նորը տալու) համար

բազային տուրքի տասներկուապատիկի
չափով

»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-280-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան