Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-226-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերից հանել «մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին» բառերը, իսկ 5-րդ և 6-րդ մասերից «` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում «մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան, իսկ մաքսավճարը մուտքագրվում է որպես պետական տուրք:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-226-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան