Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-246-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1148
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում «համայնքի բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «համայնքի բյուջե» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ որևէ բանկում» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին համայնքների արտաբյուջետային հաշիվներում առկա արտաբյուջետային միջոցները, բացառությամբ Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջոցների, մուտքագրվում են համապատասխան համայնքի բյուջե` որպես ազատ մնացորդ:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող և համապատասխան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել տվյալ համայնքի 2019 թվականի բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-246-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան