Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 29
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (18.10.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 29

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 5 կարգադրության իրականացման նպատակներով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում արգելքների, առգրավումների ու սահմանափակումների վերացման աշխատանքների ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը հաշվի առնելով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

ա) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը կողմերի հետ համաձայնեցմամբ հաստատել (անհրաժեշտության դեպքում լրամշակված) Միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների մասով խոչընդոտների տարանջատման մեթոդոլոգիան, ինչպես նաև մշակել և հաստատել Միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների ռեեստրի՝ էլեկտրոնային տեսքով (այսուհետ՝ ռեեստր) ձևավորման ու վարման կարգը.

բ) մինչև 2017 թվականի փետրվարի 1-ն իրականացնել ռեեստրում պարունակվող՝ Միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների մասով խոչընդոտների տարանջատման աշխատանքները՝ սույն կետի «ա» ենթակետում նշված մեթոդոլոգիային համապատասխան.

գ) մինչև մարտի 1-ը յուրաքանչյուր տարի նախապատրաստել պրոֆիլային խորհրդատվական կոմիտեների նիստերին համաձայնեցված՝ Միության ներքին շուկայում այն առգրավումների և սահմանափակումների վերացման հետ կապված միջոցառումների ծրագրերը («ճանապարհային քարտեզներ»), որոնց վերացումը Միության անդամ պետությունների կողմից նպատակահարմար է համարվել.

դ) մինչև դեկտեմբերի 1-ը յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին զեկույց (կից ներկայացնելով սույն կետի «գ» ենթակետում նշված միջոցառումների ծրագրերը)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանին՝ կազմակերպել Միության իրավունքով նախատեսված՝ օպերատիվ կերպով խորհրդավորությունների անցկացում և այլ միջոցների իրականացում խոչընդոտների վերացման նպատակներով՝ ըստ դրանց հայտնաբերման փաստերի։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանին՝ իրականացնել խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների համակարգում և 2017 թվականից սկսած՝ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն ներկայացնել Միության ներքին շուկայում դրանց ոչնչացման աշխատանքների ընթացքի մասին։

4. Միության անդամ պետություններին՝ ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին 1 անգամ մինչև սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել ռեեստրում ներառելու համար տեղեկատվություն։

5. Սահմանել, որ Միության ներքին շուկայում առգրավումների և սահմանափակումների վերացման մասով Միության անդամ պետությունների առաջարկությունները, որոնցով նախատեսվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում փոփոխությունների կատարումը, քննարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 2-ի թիվ 112 կարգադրության համապատասխան ստեղծված համահավաք աշխատանքային խմբի շրջանակներում։

6. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան